ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ե՞րբ նիկոլյան և անո տոտան վերածվեցին նիկոլայ վլադիմիրովիչ իվանովի ու աննա վալենտինովնա սիդորովայի

Ե՞րբ նիկոլյան և անո տոտան վերածվեցին նիկոլայ վլադիմիրովիչ իվանովի ու աննա վալենտինովնա սիդորովայի
20.07.2024 | 14:11

Տեղյակ չե՞ք` նիկոլյա փաշինլյուն և գերագայույն ռեկետյոր աննան Եվրոպաների կայֆուլկեքը ե՞րբ են ավարտելու ու վերադառնան Հայաստան։

Ինձ հետաքրքիր է, ե՞րբ նիկոլյան և անո տոտան վերածվեցին նիկոլայ վլադիմիրովիչ իվանովի ու աննա վալենտինովնա սիդորովայի, ինչպե՞ս են ՊՆ-ում ԱՄՆ-ի խորհրդականին ճանապարհելու տուն առանց բացասական հետևանքների` Հայաստանի և իրենց համար։

Պուտինենք հարուստ փորձ ունեն` ինչպես մաքրել գերատեսչությունները ԱՄՆ-ի խորհրդականներից, որովհետև, երբ Պուտինենք եկան իշխանության Ռուսաստանի ամբողջ պետական համակարգը վխտում էր դրանցով։

ՈՒ այնքան ժամանակ մինչև Պուտինենք վերոնշյալ առարկաներից չձերբազատվեցին, պետական համակարգը ժամանակ առ ժամանակ սաբոտաժներ էր իրականացնում։ Հատկապես այն դեպքերում, երբ Պուտինենք ռուսամետ և պետականամետ որոշումներ էին կայացնում։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4183

Մեկնաբանություններ